Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի պետական գնումների ծառայությունը մրցույթ է հայտարարել 2021 թվականի ընթացքում ճանապարհները ձյունից մաքրելու համար:
Ձմռանը ձյան մաքրման համար տրամադրվում է 150 000 լարի: Մրցույթը կկայանա հունվարի 18-ին:
Հիշեցնենք, որ այս տարի նախատեսված գումարից, որը կազմում էր 149,400 լարի, ծախսվել է 89454 լարի, իսկ մնացած 59,946 լարի գումարը, անհրաժեշտության դեպքում, կուղղվի այս ամսվա ճանապարհները մաքրելու համար:
Ճանապարհները ձյունից մաքրելու աշխատանքներն իրականացնում է «Դորոժնիկ» կազմակերպությունը: