Նինոծմինդայի մունիցիպալիտետի քահանաները հանձնեցին COVID-19 թեստ

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քահանաները հանձնեցին COVID-19 թեստ

Դեկտեմբերի 23-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի քահանաները արագ թեստավորում են անցել կորոնավիրուսի հայտնաբերման համար:

Թեստն իրականացվել է Նինոծմինդայի հանրային առողջության կենտրոնի աշխատակիցների կողմից ՝ լայնամասշտաբ թեստավորման ծրագրի շրջանակներում: Վրաստանում թեստավորումն անվճար է: Թեստի արդյունքները պատրաստ էին 15 րոպեի ընթացքում:

Թեստը հանձնեցին Նինոծմինդայի մունիցիպալիտետի 4 քահանաներ: Բոլորը ունեցել են բացասական արդյունք:

Ներկայումս Նինոծմինդայի մունիցիպալիտետում կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր չկան: Ինքնամեկուսացման մեջ կա 15 մարդ, որոնցից հինգը` դրական արդյունքով: