Որ լրատվամիջոցներից են ստանում տեղեկություն Նինոծմինդայում. հարցում

Որ լրատվամիջոցներից են ստանում տեղեկություն Նինոծմինդայում. հարցում

NOR ռադիոն Նինոծմինդայի մունիցիպալիտետում բնակիչների մասնակցությամբ անցկացրեց հարցում, թե որ լրատվամիջոցներից են բնակիչները ստանում տեղեկություն եւ ինչ ալիքներ են դիտում:

Բնակիչների մեծ մասը նշեց, որ ալիքներից մեծամասամբ դիտում են հայկական ալիքներ(Կենտրոն, Շանթ, Արմենիա եւ այլն): Մի մասն էլ հայկականից բացի դիտում են նաեւ ռուսական ալիքներ (NTV, RTR-Planeta եւ այլն):

Իսկ վրացական ալիքներ ունեցողների քանակը շատ քիչ է, կան մարդիկ ովքեր ընդհանրապես չունեն եւ ցույց չի տալիս, իսկ ունենալու դեպքում էլ առաջանում է լեզվի չիմացության խնդիր:

Բնակիչների մի մասն էլ ընդհանրապես չեն օգտվում հեռուստացույցից, տեղեկությունը ստանում են ինտերնետի միջոցով, օգտվելով ֆեյսբուք ինստագրամ սոցիալական կայքերից: Որտեղ լուրերը հիմնականում ստանում են Առաջին ալիք(1tv.ge), ռադիո Նոր (Radio NOR), հայկական Առաջին ալիք(1tv.am ), Ալիք մեդիա (AliQ Media), Անդրադարձ լրատվական (ParvanaTv) եւ այլ լրատվամիջոցներից: Ինչպես նաեւ դիտում են տեսանյութեր YouTube հավելվածով եւ այնտեղից ստանում տեղեկություն:

Հարցմանը մասնակցել են թվով 14 բնակիչ.

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Որ լրատվամիջոցներից են ստանում տեղեկություն Նինոծմինդայում. հարցում