Ծնունդով Ժդանովականից Դիանան է, պատերազմից հետո մնացել է առանց բնակարան

Ծնունդով Ժդանովականից Դիանան է, պատերազմից հետո մնացել է առանց բնակարան

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր Հայաստանում առաջին անգամ նոր ձևաչափով ներկայացվել է Դիսնեյի «Սառցե սիրտը» բարեգործական մուլտֆիլմ-համերգը։ Այն կազմակերպվել է 44-օրյա պատերազմի հետևանքով տուժած ընտանիքների երեխաների համար:

Մարտունու շրջանի Ջիվանի գյուղի բնակիչ Դիանա Մուրադյանը ով Նինոծմինդայի շրջանի Ժդանովական գյուղից է, ամուսնացել էր Արցախ այժմ այստեղ էր եկել երկու երեխաների հետ: Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Տեղափոխվել ենք պատերազմի հենց առաջին օրվանից, բարի մարդիկ անվճար տեղափոխել են: Տրամադրել են կացարան, բայց ոչ տուն ունենք, ոչ եկամուտ: Ամուսինս սահմանին է դեռ, նորից կանչել են: Մենք երեխաների հետ առայժմ էստեղ ենք ապրում, տեսնենք ինչ կլինի:

Ասել են, որ վերադառնանք, մի քանի անգամ գնացել ենք, փորձել ենք վարձով տուն գտնել Ստեփանակերտում, չի ստացվել: Գյուղերում վախենում ենք, Ստեփանակերտում տուն չենք գտել, որ տեղափոխվենք: Այստեղ էլ ասում են, որ շատ չենք կարող մնալ: Ուրիշի տուն է, ժամանակավոր տրամադրել են»: