Վրաստանի նախագահը հրամանագիր է արձակել Գիորգի Գախարիային վարչապետ նշանակելու մասին

Վրաստանի նախագահը հրամանագիր է արձակել Գիորգի Գախարիային վարչապետ նշանակելու մասին

Վրաստանի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլին հրամանագիր է արձակել Գիորգի Գախարիային վարչապետ նշանակելու մասին:

«Վրաստանի սահմանադրության 56-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակվի Գիորգի Գախարիան»,- ասված է նախագահի հրամանագրում:

Վրաստանի խորհրդարանն այսօր վստահություն է հայտնել կառավարության նոր կազմին և կառավարական ծրագրին:1tv.ge