Վրաստանի Աշխատանքի տեղավորման գործակալության տեղեկատվությամբ՝ կառավարության 300 լարիի միանվագ օգնության փոխանցումը սկսվել է դեկտեմբերին և արդեն 80 201 անձ ընդհանուր հաշվով՝ 24 060 300 լարիի օգնություն է ստացել:
Գործակալության տեղեկատվությամբ՝ այսօր 300 լարիի օգնությունը կփոխանցվի ևս 8 520 անձի՝ 2 556 000 լարի:
300 լարիի օգնությունը ստանալու համար դիմումների վերջնաժամկետը լրանում է այսօր՝ դեկտեմբերի 24-ին, իսկ ներկայացված դիմումի մեջ տեղեկության ճշգրտում հնարավոր է մինչև դեկտեմբերի 28-ը: Մինչ այժմ օգնության խնդրանքով դիմել է 111 157 անձ:aliq.ge