Նինոծմինդայի քաղաքապետարանի պետական գնումների ծառայությունը մրցույթ է հայտարարել Նինոծմինդա քաղաքի փողոցների և գյուղական համայնքներ տանող ճանապարհների հետագա ասֆալտապատման նախագծման աշխատանքների համար:
Ծրագիրը նախատեսում է հետևյալ ճանապարհների նախագծում. Ուչման և Թորիա գյուղեր տանող ճանապարհ; Ղուլալիսի Փ. Գոնդուրա գյուղեր տանող ճանապարհը; Մ. Արագյալ – Փ. Արագյալ տանող ճանապարհ; գյուղամեջյան ճանապարհներ Գանձա և Սաթխա գյուղերում:
Ինչպես նաև Նինոշվիլիի, Կապուտիկյանի, Դրուժբա, Հայոս-Քարթլոս, Սարյան, Վան, Ղարս, Քութաիսյան, Գագարին, Խոջաբեկի նրբանցք, Կարլ-Մարքսի նրբանցք, Դերժինսկու նրբանցք և բնակելի շենքերի 3 բակեր:
Նախագծման համար կտրամադրվի 200,000 լարի: Մրցույթը կկայանա 2021 թվականի հունվարի 18-ին: