Կորոնավիրուսի տարածման հետ ամբողջ աշխարհում գործեցին սահմանափակումներ, որոնք կատվածահար արեցին շատ ոլորտներ։ Բավականին տուժեց բիզնեսի ոլորտը:
Նինոծմինդայի մունիցիպալիտետում բիզնեսի ամենազարգացած ոլորտը գյուղատնտեսական ճյուղն է, ուստի այստեղ նույնպես բիզնեսը կանգ առավ, հատկապես կարտոֆիլագործության և պանրագործության ոլորտում:
Բնակիչները նշում են.
«Կարտոֆիլը չենք կարողանում վաճառել, գնող չկա։ Սերմը գնում ենք բավականին թանկ՝ 1 կիլոգրամը 3 լարիով, իսկ այդ սերմից ստացած բերքը վաճառում ենք 1 կիլոգրամը 50 թեթրիով»։
Բացի այդ բնակիչները նշում են, որ հիմա չեն կարող վաճառել անասուններին, ճանապարհները փակ են գնող չկա։
Մենք նաև տաղավարում հյուրընկալել էինք գյուղատնտեսության ոլորտում գործարար` Գագիկ Հովսեփյանին, ով ասաց, որ այս տարի ցանել է 10 հեկտար կարտոֆիլ և ստացել է լավ բերք, սակայն կանգնել է այն վաճառելու խնդրի առաջ։
«Կանգնել ենք կարտոֆիլի յուրացման խնդրի առաջ, պատճառը կապված է կորոնավիրուսի հետ։ Դեռևս չեմ դիմել ոչ մեկին, որպեսզի կարողանամ վաճառել բերքը, սակայն արդեն մտածում եմ այդ մասին»։
Մեր այն հարցին թե հնարավոր չէ՞ արդյոք վաճառել մաս – մաս, գործարարը պատասխանեց.
«Մաս֊ մաս վաճառել եմ կարտոֆիլի բերքի ընդամենը 5 տոկոսը, մնացածը տեղում է»։
Ինչ վերաբերում է պանրագործությանը, որով նույնպես զբաղվում է Գագիկ Հովսեփյանը` ասաց.
«Պանրագործությունը ավելի շատ խնդրի առաջ կանգնեց տուրիզմի բացակայության պատճառով։ Արդեն 12 տարի է զբաղվում եմ պանրագործությամբ, սակայն այսպիսի դեպք դեռևս տեղի չէր ունեցել»։
Գործարարը ստեղծված ելքից դուրս գալու միակ տարբերակը տեսնում է հետևյալ կերպ.
«Մենք բոլորս պետք է համաճարակին դեմ կանգնենք, որ շուտափույտ այն վերանա և ճանապարհները բացվեն։ Ուրիշ տարբերակ չկա։ Սպառողները սահմանափակումների պատճառով գումար չունեն, որ կարողանան գնել մեր ապրանքը»։
Գործարարը որոշել է դադարեցնել կարտոֆիլագործությամբ զբաղվելը, նշելով որ արդեն երկրորդ տարին է դեպի նվազման է գնում այս բիզնեսը։ Պանրագործության ասպարեզում էլ լավատեսությամբ է տրամադրված, որ այն շուտափույտ կվերականգնվի։ Գագիկ Հովսեփյանը պետությունից նաև ստացել է աջակցություն՝ ցածր տոկոսադրույքով վարկեր, որն էլ արդյունավետ է եղել։
Որքանո՞վ է պետությունը աջակցել գյուղատնտեսության ոլորտին և ի՞նչ աջակցություններ է տրամադրվել։ Սամցխե-Ջավախեթիի գյուղատնտեսության զարգացման տարածաշրջանային գործակալության ղեկավար Նանա Զուբաշվիլին ասում է.
«Հետկորոնավիրուսային շրջանում պետությունը փորձեց հնարավորինս օգնել ֆերմերներին, և ամբողջ ժամանակահատվածում այդ բոլոր ծրագրերն օգտագործվել են և չեն կասեցվել»։
Բացի այդ Զուբաշվիլին նշում է, որ ամենից շատ ագրո վարկեր ստացել են Սամցխե֊Ջավախեթիում։
Ի՞նչպես զարգացնել գյուղատնտեսությունը կորոնավիրուսային պայմաններում, ի՞նչպես յուրացնել ապրանքը՝ համեմատաբար բարձր գներով։
Ագրարային համալսարանի թեստային բազաների ղեկավար, փորձագետ Վալերի Ամիրանաշվիլին մեզ հետ զրույցում ասաց.
«Այս փուլում գյուղատնտեսությունը դարձել է կորոնավիրուսային համաճարակի ընթացքում ամենակայուն արդյունաբերությունը: Ինչ վերաբերում է տեղական արտադրողի գնին և վաճառքին, ապա անհրաժեշտ է մրցունակ դառնալ` բացասական գործոնների ազդեցությունից զերծ մնալու համար»:
Ի՞նչպես դառնալ մրցունակ. փորձագետը ասաց.
«Անհրաժեշտ է շեշտը դնել բերքատվության և դրա որակի բարձրացման վրա: Բացի այդ Covid- 19- ը ցույց տվեց, որ սննդի մասի պաշտպանությունը բավականին բարձր է, և դա շատ կարևոր է: Հավանաբար բոլորը նկատեցին, որ համաճարակը կասեցնում է ամեն ինչ, բայց ոչ գյուղատնտեսությունն ու արտադրությունը»:
Մանրամասները՝ աուդիոնյութում.