Ոչ վրացալեզու դպրոցների մանկավարժների խնդիրների մասին խոսվեց խորհրդարանում

Ոչ վրացալեզու դպրոցների մանկավարժների խնդիրների մասին խոսվեց խորհրդարանում

Մառնեուլիի և Գարդաբանիի մեծամասնական պատգամավոր Զաուր Դարգալին դեկտեմբերի 24-ին կայացած խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում խոսել է ոչ վրացալեզու դպրոցների մանկավարժների խնդիրների մասին:

Ինչպես նշել է Դարգալին՝ մանկավարժների հետ հանդիպման ժամանակ ամենալուրջ խնդիրը նրանք նշել են իրենց որակավորման հարցը:

«Ինչպես գիտեք մանկավարժների կարգավիճակի բարձրացման համար անհրաժեշտ է հանձնել երկու քննություն՝ առարկայական և մասնագիտական: Առարկայական քննությունները անցկացվում են փոքրամասնությունների լեզվով, իսկ մասնագիտական ունակությունների հետ կապված ունենք դժվարություններ, երբ ոչ վրացալեզու դպրոցների ուսուցիչները չեն կարողանում ունակությունների քննությունը հանձնել իրենց մայրենի լեզվով, ինչը որոշակի խնդիրներ է առաջացնում»,- հայտարարել է Դարգալին:

Մեծամասնական պատգամավորը խոսել է նաև մայրենի լեզվի և գրականության ուսուցիչների մասին, որոնք ընդհանրապես չեն մասնակցում ուսուցիչների որակավորման քննություններին և նրանց մասնագիտական զարգացումը տեղի չի ունենում: Դարգալին հետաքրքրվել է՝ ինչ ծրագրեր ունի կառավարությունը նշված խնդիրնեը լուծելու համար: