Վրաստանում 3 անձ ձերբակալվել է անչափահաս աղջկան փախցնելու փաստով

Վրաստանում 3 անձ ձերբակալվել է անչափահաս աղջկան փախցնելու փաստով

Կախեթիի ոստիկանությունն անչափահաս աղջկան ապօրինի ազատազրկելու համար ձերբակալել է երեք հոգու:

Վրաստանի Ներքին գործերի նախարարության տեղեկատվությամբ՝ հետաքննությունը հաստատել է, որ ընթացիկ տարվա դեկտեմբերի 21-ին Լագոդեխիի մունիցիպալիտետում ձերբակալվածներից մեկը ամուսնության նպատակով, երկու այլ անձանց հետ միասին ապօրինաբար ազատազրկել է իր գյուղում բնակվող անչափահաս աղջկա:

Մի քանի օր տևած հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանությունը հաստատել է «փախցրած» անչափահասի գտնվելու վայրը:

Նախնական համաձայնությամբ խմբի կողմից անչափահասին ազատազրկելու փաստով հետախուզություն է սկսվել Քրեական օրենսգրքի 143-րդ Հոդվածի 3-րդ մասի «ա» և «դ» ենթակետերով:

Հանցագործությունը 7-10 տարի ազատազրկում է ենթադրում.aliq.ge