Հեշտիայի մանկապարտեզում երեխաներին բաժանվեց նվերներ

Հեշտիայի մանկապարտեզում երեխաներին բաժանվեց նվերներ

Դեկտեմբերի 25 -ին Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղի Սրբուհի Մարիամ մանկապարտեզի փոքրիկ սաներին Ձմեռ պապն ու Ձյունանուշիկը բաժանեցին ամանորյա նվերներ:

Տնօրեն Լիզա Գրքիկյանը նշեց․ «Կապված համավարակի հետ այս տարի չունեինք նախատեսած ոչ մի միջոցառում: Բայց քանի որ փոխքրիկները չպետքե տուժեն այդ ամենից, այդ առիթով էլ մեր ղեկավարության կողմից հատկացված էր նվերներ, որոնք բաժանվեցին երեխաներին»:

Որպեսզի մանկապարտեզում բազմամարդ չլինի եւ պահպանվի կորոնավիրուսի հետ կապված կանոները դրա համար երեխաները բաժանված էին 3 խմբի ու հրավիրված էին տարբեր ժամերի:

Գրքիկյանը մաղթեց բոլոր երեխաներին քաջ առողջություն, շնորհավորելով բոլորին՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Հեշտիայի մանկապարտեզում երեխաներին բաժանվեց նվերներ