«Արարիր բարի գործեր Հեշտիայում» խումբը` Արցախյան հերոսների կողքին

«Արարիր բարի գործեր Հեշտիայում» խումբը` Արցախյան հերոսների կողքին

«Արարիր բարի գործեր Հեշտիայում» բարեգործական խումբը առաջին անգամ չէ, որ կատարում է բարեգործություն թե Հեշտիայում` եւ թե նրա սահմաններից դուրս:

2020 թվականի սեպտեմբերի 27 -ին, երբ Ղարաբաղում սկսվեց պատերազմը, Հեշտիան իր ողջ բնակչությամբ, ինչպես նաեւ արտերկրում գտնվող (ապրող) հեշտիացիները սկել էին իրենց աջակցությունն ու օգնությունը ցուցաբերել հայ ժողովրդին եւ հայ զինվորին:

Սկզբնական շրջանում կատարվել էր դրամահավաքի առաջին փուլը, որտեղ 2, 011, 500 ռուբլի փոխանցվել էր «Մենք ենք, մեր սահմանները․ Բոլորս Արցախի համար» Հայաստան համահայկական հիմնադրամին:

Այնուհետև գյուղում կազմակերպվել էր տաք հագուստի, սննդամթերքի, պահածոների տեսքով օգնություն, որը նույնպես ծառայեց իր նպատակին:

Դրան հաջորդել էր դրամահավաքի երկրորդ փուլը, որտեղ հավաքված 1, 252, 132 ռուբլին փոխանցվել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Հեշտիայի բնակիչ եւ «Արարիր բարի գործեր Հեշտիայում» խմբի անդամ Սերգեյ Մարիկյանը մեզ հետ զրույցում պատմեց. «3 -րդ փուլի դրամահավաքը դեռ չավարտված, երբ նոյեմբերի 9 -ին ստորագրվեց պատերազմը դադարեցնելու մասին այդ չարաբաստիկ համաձայնագիրը, մեր դրամահավաքի նպատակը փոխվեց: Երկար քննարկումներից հետո որոշվեց, որ այդ 3 -րդ փուլի գումարը (804 000 ռուբլի) ոչ թե ուղարկել հիմնադրամին, այլ այդ գումարով օգնել մեր հերոսներին: Վերցվեց թվով 12 ընտանիք, որտեղ եւ զոհվածների ընտանիքներ էին եւ վիրավորված զինվորներ, եւ հաշմանդամություն ձեռք բերած զինվորներ: Մեր ընտրած ընտանիքները տարբեր վայրեր ապրողներ էին, որոնց մեջ նաեւ կար մարդ, ով Ջավախքի Նինոծմինդա քաղաքից էր` Գեւորգ Ավագյանը, ում մենք մի քանի օր առաջ այցելեցինք եւ կատարեցինք բարեգործությունը: Մենք կարծում ենք, որ այդ գումարը տվյալ պահին մեր հերոսներին ավելի շատ էր պետք, որովհետեւ նրանք առաջնահերթ բուժվելու կարիք ունեն»:

NOR ռադիոն զրուցեց նաեւ Ավագյան Գեւորգի հետ, ով վիրավորվել է Արցախյան պատերազմի ընթացքում. «Նախ շնորհակալություն եմ ուզում հայտնել Հեշտիայի բնակչությանը եւ բոլոր – բոլորին աջակցության եւ ուշադրության համար: Հիմա ասեմ, որ ի վիճակի չեմ դեռեւս աշխատել, ու բժիշկները ասել են, որ 6 ամսից մինչեւ 2 տարի հարկավոր է, որպեսզի ոտքս վերականգնվի: Ու շատ ուրախ կլինեի, որ կարողանայի ինչքան հնարավոր է շուտ քայլել: Չնայած ես գիտակցում էի, թե ուր էի գնացել, ասեմ, որ ապրելու հավանականությունը հավասար էր զրոյի, հիմա փառք եմ տալիս Աստծուն, որ այստեղ նստած եմ: Ափսոսում եմ մի բանի համար, որ մարտական ընկերներս բոլորը զոհվեցին, մեր դասակից 30 հոգուց, 3 հոգիս ողջ մնացինք»:

Մանրամասները լսեք աուդիոձայնագրությունում.

Radio NOR · «Արարիր բարի գործեր Հեշտիայում» խումբը Արցախյան հերոսների կոխքին

Ստորեւ ներկայացնում ենք այն թվով 12 ընտանիքներին ովքեր ստացել են դրամական օգնությունը:

Ասատրյան Հրայր Սարգիսի, բնակվում է Էջմիածին քաղաքում: Արմատներով Հեշտիա գյուղից է:

Нет описания.

Եգանյան Էդգար Արայի, բնակվում է Գյումրի քաղաքում արմատներով Հեշտիա գյուղից է:

Нет описания.

 Վալերի Դանելինը (Վարդանյան) , զոհվել է սեպտեմբերի 29 -ին: Արմատներով Հեշտիա գյուղից էր, բնակվում էր Գյումրի քաղաքում:

Нет описания.

Իգիթյան Հովհաննես Վարազդատի, զոհվել է հոկտեմբերի 11 -ին:
Արմատներով Հեշտիա գյուղից էր եւ բնակվում էր Գյումրի քաղաքում:

Нет описания.

Ավագյան Գեւորգ Շահենի, բնակվում է Ջավախքի Նինոծմինդա քաղաքում:

Нет описания.

Մանվելյան Վրեժ Գագիկի, բնակվում է Երեւան քաղաքում: Արմատներով Ղուլալիս գյուղից է:

Нет описания.

Սանեյան Վարազդատ Սարիբեկի, բնակվում է Սեւանի Ծովագյուղ գյուղում:

Нет описания.

Դանելյան Տիգրան Ռաֆիկի, բնակվում է Գյումրի քաղաքում:

Нет описания.

Պողոսյան Կարո Անդրանիկի, բնակվում է Սեպասար գյուղում:

Нет описания.

Ազնավուրյան Վլադիմիր Դավիթի, բնակվում է Երեւան քաղաքում:

Нет описания.

Լոքյան Կամո Հայկի, զոհվել է հոկտեմբերի 21 -ին: Արմատներով Թորիա գյուղից էր, բնակվում էր Էջմիածին քաղաքում:

Нет описания.

Մխչյան Ռաֆայել Ալբերտի, զոհվել է հոկտեմբերի 3 -ին:
Բնակվում էր Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում: (Ժդանովական գյուղի փեսա էր)

Нет описания.