
Վրաստանի պաշտպանության նախարար, Իրակլի Ղարիբաշվիլիի նախաձեռնությամբ, զինծառայողները ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ շնորհավորել են, 2008 թվականի օգոստոսի պատերազմում, միջազգային առաքելություններում և ծառայողական պարտականությունների ժամանակ զոհված զինծառայողների երեխաներին և հանձնել ամանորյա նվերներ:
Երեխաները նախարարի նվերները ստացել են իրենց հայրերի ընկերներից:
Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, զինվորականներն այցելել են հերոսների ընտանիքներ ու հանձնել iPad- ներ, «Հայքս» ֆիրմայի աքսեսուարներ և քաղցրավենիք: 1tv.ge