Այսօր՝ դեկտեմբերի 27-ին ժամը 14:00-ի սահմաններում ջեռուցման վառարանի պայթյունից մահացել է 75-ամյա բնակչուհի Ն. Ա.-ն:
Մեր աղբյուրի համաձայն, դժբախտ պատահարը տեղի է ունեցել ջեռուցման համակարգի ընդլայնման բաքի փականը փակ լինելու պատճառով և ճնշման բարձրացումից հետո վառարանը պայթել է, ինչի հետևանքով կինը մահացել է:
Դեպքի վայրում աշխատել են Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները: