
Այսօր՝ դեկտեմբերի 27 -ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղի մուտքի մոտ տեղադրվեց նոր ճանապարհային ցուցատախտակ:
Հեշտիայի նոր ցուցանակը իրենց հարազատ գյուղին են նվիրել Վիկտոր եւ Լյուդմիլա Հովհաննիսյաների զավակները՝ Արմեն, Ջուլիետտա եւ Կարեն Հովհաննիսյաները, ովքեր բնակվում են Ռուսաստանի դաշնությունում:
Մենք հեռախոսազրուց ունեցանք Կարեն Հովհաննիսյանի հետ, ով նշեց, որ դա իրենց վաղեմի երազանքն է եղել, ինչը վերջապես հաջողվեց իրականացնել:
Կարենը, օգտվելով առիթից, նաեւ շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր, մասնակցություն են ունեցել ցուցատախտակի տեղադրման գործում:
Հիշեցնենք, որ Նինոծմինդայից դեպի Հեշտիայի գյուղական համայնք տանող ճանապարհին տեղադրված էր ճանապարհային ցուցատախտակ նաեւ վրացերեն լեզվով: