Էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորիչ ազգային հանձնաժողովի որոշմամբ, 2021 թվականի հունվարի 1-ից «Էներգո-Պրո Ջորջիա»-ի բաժանորդների համար ավելանում է էլեկտրաէներգիայի սակագինը:
ՍԷՄԷԿ-ի որոշմամբ, «Էներգո-Պրո Ջորջիա»-ի բաժանորդների համար սակագինը կբարձրանա 3,5 թեթրիով:
«Էներգո-Պրո Ջորջիա»-ի սակագները բնակչության համար (ներառյալ ԱԱՀ) կլինեն հետևյալը.
Առաջին աստիճան (ներառյալ 101 կվտ/ժ) – գործող սակագին 14,237 թեթրի – նոր սակագին 17,731 թեթրի;
Երկրորդ աստիճան (101-301 կվտ/ժ) – գործող սակագին 18,213 թեթրի – նոր սակագին 21,707 թեթրի;
Երրորդ աստիճան (ավելի քան 301 կվտ/ժ) – գործող սակագին 22,733 թեթրի – նոր սակագին 26,227 թեթրի:
Ինչ վերաբերում է ոչ տնային տնտեսության սակագնին, ապա այս դեպքում սակագինը բարձրացվել է միջինը 11 թեթրիով:
Միաժամանակ, այսօր ընդունված որոշման համաձայն, էլեկտրաէներգիայի բարձրացված սակագինը հունվարի 1-ից կգործի նաև Թբիլիսիում: