Բոլոր ընկերությունների համար, որոնք սննդի արտադրության նախնական աշխատանքում են, պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի բարձրացված սակագնի համար

Բոլոր ընկերությունների համար, որոնք սննդի արտադրության նախնական աշխատանքում են, պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի բարձրացված  սակագնի համար

Բոլոր ընկերությունների համար, որոնք սննդի տեղական արտադրության նախնական աշխատանքում են, պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի բարձրացված և արդեն գործող սակագնի միջև տարբերության 50 տոկոսը,- այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան:

Ըստ նրա, այս որոշման արդյունքում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը չի ազդի Վրաստանում արտադրվող սննդամթերքի վերջնական գնի վրա:

«Ինչպես գիտեք, էլեկտրաէներգիայի սակագները կբարձրանան ոչ միայն ֆիզիկական անձանց, այլև կազմակերպությունների համար: Իհարկե, կա ռիսկ, որ այդ բարձրացված սակագինը պատկերվի ապրանքի վերջնական գնի վրա: Այդ պատճառով, Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել, որ բոլոր այն ընկերությունները, որոնք աշխատում են տեղական սննդի արտադրության նախնական փուլում, 2021 թվականի ընթացքում կստանան սուբսիդիա, բարձրացված սակագնի և գործող սակագնի տարբերության 50 տոկոսի չափով: Սա նվազագույնն է, որը թույլ է տալիս մեզ վստահ լինել, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը չի ազդի Վրաստանում արտադրվող սննդամթերքի վերջնական գնի վրա»,- հայտարարել է Գախարիան:



Opinion, pooling and voting