Սահմանափակումների իրական մեղմացման հարցը կարող է քննարկվել փետրվարի 1-ից,- այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Վարչապետը պատասխանել է լրագրողների այն հարցին, թե հնարավո՞ր է ավելի արագ բացել մոլերը:
«Իրական մեղմացումը, որպեսզի համավարակաբանական իրավիճակի կառավարման գործում հարաբերական առաջընթացը կայուն լինի, կարելի է դիտարկել փետրվարի 1-ից: Ավելի վաղ այս ամենը վտանգի տակ է դնում մեր ունեցած շատ զգուշավոր նվաճումները»,- ասել է Գախարիան: