Նաիրա Զոհրաբյանը զրկվեց ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից

Նաիրա Զոհրաբյանը զրկվեց ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը զրկվեց պաշտոնից։

Փակ-գաղտնի քվեարկությանը մասնակցել է 84 պատգամավոր։

Անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ

78 կողմ, 4 դեմ ձայների համամասնությամբ որոշումն ընդունվեց։

Հիշեցնենք՝ խորհրդարանն այսօր քննարկում էր «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է դադարեցնել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի՝ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները:

Հարցը ներկայացրել էր իմքայլական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն՝ ասելով, թե «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը երկշաբաթյա ժամկետում կարող է առաջադրել նոր թեկնածու:

Չառաջադրելու դեպքում քվոտան անցնում է իշխող մեծամասնությանը։

Նաիրա Զոհրաբյանը, հիշեցնենք, նախօրեին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ դիմելու են ՍԴ՝ վիճարկելու ԱԺ որոշման նախագծի սահմանադրականության հարցը։

Ըստ նրա՝ նախագիծը քաղաքական հաշվեհարդար է իր և «Բարգավաճ Հայաստան» կուսակցութան նկատմամբ։

1in.am