Մինչև հունվարի 6-ը Վրաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Մինչև հունվարի 6-ը Վրաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Միջավայրի ազգային գործակալության փոխանցմամբ, մինչև հունվարի 6-ը Վրաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արևմտյան Վրաստանի իջվածքում ցերեկվա ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +16, +21 աստիճանի, իսկ Արևելյան Վրաստանում՝ +8, +13 աստիճանի:

Օդերևութաբանների կանխատեսմամբ, Ամանորի գիշերն օդի ջերմաստիճանն Արևմտյան Վրաստանում կլինի +5, +10, բարձրալեռ շրջաններում՝ -7, -2, Արևելյան Վրաստանում -5, 0: Թբիլիսիում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը Ամանորի գիշերը կլինի -1, +1, իսկ հունվարի 1-2-ին ցերեկվա ժամերին՝ +11, +13 աստիճան:



Opinion, pooling and voting