
Թուրքիայի իշխանությունների որոշմամբ՝ հարավ-կենտրոնական Քոնիա նահանգում գտնվող եւ վերջերս վերանորոգված հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցին կվերածվի մշակութային կենտրոնի, հայտնում է «Ագոս» թերթը:
19-րդ դարի շենքը փակ էր երկրպագության և այցելուների համար, սակայն վերականգնման նախագծի ավարտից հետո այն կբացվի որպես «Հումորի համաշխարհային վարպետների տուն»: Հումորի կենտրոնի բացվելու հստակ ամսաթիվը հայտնի չէ:
Վերանորոգման ծրագիրն իրականացվել է Աքշեհիրի քաղաքապետարանի և Քոնիայի տարածաշրջանային զարգացման ծրագրի վարչության (KOP) կողմից. ընդհանուր արժեքը կազմել է 3.5 միլիոն թուրքական լիրա:
Այս տարի սա վերջին և թվով 6-րդ քրիստոնեական հուշարձանն է, որը վերափոխվում է զբոսաշրջության վայրի կամ մզկիթի: Ավելի վաղ վերափոխման էին ենթարկվել բյուզանդական չորս եկեղեցի և Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարը: news.am