Կանաչ թեյի մեջ պարունակվող միացությունները կարող են լավացնել Դաունի համախտանիշով հիվանդների մտավոր ունակությունները: Այս մասին են վկայում հետազոտության արդյունքները, որոնք մեկ տարվա ընթացքում Իսպանիայում անցկացրել էր գիտնականները:
Ընդամենը հետազոտությանը մասնակցել է Դաունի համախտանիշով տառապող 84 երիտասարդ: Նրանց բոլորը հատուկ մեկշաբաթյա օնլայն ուսուցում են անցել, որն ուղղված էր մտավոր ունակությունների լավացմանը: Բացի դրանից, մեկ խմբի մասնակիցները խմում էին կանաչ թեյ առանց կոֆեինի, բայց էպիգալոկատեխինի գալատի պարունակությամբ, իսկ մյուսները ստանում էին պլացեբո՝ ընպելիք, որը նման է առաջին խմբի օգտագործածին, բայց չի պարունակում էպիգալոկատեխինի գալատ:
Երեք, վեց ու 12 ամիս հետո փորձի մասնակիցները անցել են հսկիչ հետազոտություն, որի ընթացքում գնահատվել են նրանց մտավոր ունակությունները ու տեղեկությունը հիշելու կարողությունը: Նրանք ովքեր կանաչ թեյ էին խմել ավելի լավ արդյունքներ են գրանցել, քան նրանք, ովքեր պլացեբո են ստացել: Այդպիսով գիտնականները հանգել են այն եզրակացության,ո ր կանաչ թեյում պարունակվող էպիգալոխատեխինի գալատը իրոք օգտակար է եղել փորձի մասնակիցների համար: Հետաքրքիր է, որ դրական արդյունքը պահպանվել է փորձի ավարտից հետո եւս կես տարի:
Գիտնականները վստահ են, որ կանաչ թեյի ու էպիգալոկատեխինի գալատի օգնությամբ կարելի է լավացնել Դաունի համախտանիշով հիվանդների կյանքի որակը, սակայն աս մեթոդաբանության արդյունավետությունն ու անվտանգությունը դեռ պետք է հաստատել ավելի լայնածավալ փորձի միջոցով:
Ավելի վաղ ապացուցվել էր, որ էպիգալոկատեխինի գալատը հակաուռուցքային հատկություններ ունի, սակայն այդ միացության ազդեցությունը մտավոր ունակությունների վրա չէր ուսումնասիրվել:
NEWS.am Medicine