Վրաստանում այսօր առևտրի կենտրոնների համար վերջին աշխատանքային օրն է։ Հունվարի 3-ից կրկին կդադարեն գործել ամանորյա տոների կապակցությամբ աշխատանքի իրավունք ստացած խանութները։
Նոյեմբերի 28-ից Վրաստանի խոշոր քաղաքներում, կորոնավիրուսի վտանգով պայմանավորված, փակվեցին բոլոր առևտրի կենտրոնները, հագուստի ու շինարարական ապրանքի շուկաները, փակ են նաև ֆիթնես կենտրոնները, սննդի օբյեկտները աշխատում են միայն դուրս տանելու ծառայությամբ։
Վերհիշենք երկրում ուժի մեջ գտնվող արգելքները.
ԿԱՐԵՎՈՐ
Հունվարի 3-15-ը Վրաստանում հանգստյան օրեր են. Կաշխատեն միայն բանկերը, ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտներն ու ծառայությունները։
Հունվարի 16-31-ն ընկած հատվածում Վրաստանում ծրագրվում է վերականգնել քաղաքային ու միջքաղաքային տրանսպորտի, բաց ու փակ շուկաների, առևտրի կենտրոնների աշխատանքը։ Հանգստյան օրերին դրանք չեն գործի։aliq.ge