Այսօր ՝ հունվարի 4-ին, տեղի ունեցավ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղում իրագործած սպանության մեջ մեղադրվողի դատավարությունը:
Ամբաստանյալի պաշտպան Լիկա Բիծաձեն բացատրում է, որ իր պաշտպանյալ Հ.Փ.-ն իրեն մեղավոր չի ճանաչում: Մեղադրյալը համաձայն չէ դատարանի որոշման հետ և մտադիր է բողոքարկել այն:
Հիշեցնենք, որ Սաթխայում Ամանորին տեղի ունեցած միջադեպի արդյունքում մահացել է 32-ամյա տղամարդ, վիրավորվել՝ երեքը: Նոր տարվա գիշերը տեղի ունեցած ողբերգությունը կապված է տարիներ առաջ հիշվող միջադեպի հետ, որի ընթացքում մահացել է մեղադրյալի եղբայրը: Սրանից հետո երկու ընտանիքների միջև անվերջ կոնֆիկտ է ստեղծվել:
Ըստ գյուղացիների, երիտասարդները դեռ կռվել են, իսկ հետո նրանցից մեկը՝ Հ.Փ.-ն գնդակահարել է նույն գյուղի բնակիչ՝ 1988 թվականին ծնված Ս.Ա.-ին: Վիրավորին համագյուղացիները հասցրել են կլինիկա, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: Կա նաև երեք վիրավոր:
Ներքին Գործերի Նախարարությունից հայտնում են, որ հետաքննությունը սկսվել է Վրաստանի Քրեական Օրենսգրքի 109-րդ հոդվածով, որը ենթադրում է դիտավորյալ սպանություն։tv9news.ge