Կերկարաձգվեն թե ոչ սահմանափակումները հունվարի 16-ից հետո

Կերկարաձգվեն թե ոչ սահմանափակումները հունվարի 16-ից հետո

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեի հայտարարությամբ՝ այս փուլում հունվարի 16-ից հետո սահմանափակումների երկարաձգման հարցը չի քննարկվում:

Իմնաձեի խոսքով՝ հետևելու են թե ինչպես է Ամանորի գիշերը աշխուժացած տեղաշարժը ազդելու համաճարակային իրավիճակի վրա: Նրա խոսքով՝ այս փուլում ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրի, իսկ Ամանորի գիշերվա արդյունքները պարզ կլինի մոտավորապես հունվարի 10-12-ին:

Հիշեցնենք, միջգերատեսչական խորհրդի որոշմամբ Վրաստանում հունվարի 16-ից նախատեսվում է սահմանափակումների մի մասի չեղարկում՝ մասնավորապես հանրային և միջքաղաքային տրանսպորտի, առևտրի կենտրոնների, բաց և փակ շուկաների արգելքի վերացում բացառությամբ շաբաթ և կիրակի օրերին:tv9news.ge