Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ, Իրակլի Կոբախիձեն հայտարարում է, որ Վրաստանում արտահերթ ընտրություններ չեն անցկացվի:
Հարցին, թե կլինե՞ն արդյոք արտահերթ ընտրություններ, Կոբախիձեն պատասխանել է, որ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականին:
«Արտահերթ ընտրությունները չեն կայանա ոչ գարնանը, ոչ աշնանը, ոչ էլ մյուս գարնանը և ոչ էլ աշնանը և այլն: 2024 թվականի աշնանը կլինեն հերթական ընտրություններ»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն:
1tv.ge