Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ, այսօր, ժամը 21:00-ից մինչև հունվարի 7-ի առավոտյան 05:00-ն վերացվում է տեղաշարժման սահմանափակումը: Ինչպես Ամանորի գիշերը, Սուրբ Ծննդյան տոնի գիշերը տեղաշարժվելու սահմանափակումները հանվում են ինչպես ոտքով, այնպես էլ մեքենայով:
Բացի այդ, ինչպես պարզաբանում են համակարգող խորհրդում, ամբողջ երկրի տարածքում ժամը 21:00-ից 05:00-ն ընկած ժամանակահատվածում տեղաշարժման սահմանափակումները կրկին ուժի մեջ են, բացառություն են կազմում Ամանորի և Սուրբ Ծննդյան գիշերը:
Չնայած այս բացառություններին, վարակի վտանգից խուսափելու համար, համակարգող խորհուրդը կոչ է անում բնակիչներին տոնը նշել ընտանեկան սերտ շրջապատում:tv9news.ge