Սահմանափակումները, որոնք նորից ուժի մեջ են մտել հունվարի 3-ից Վրաստանի կառավարության որոշմամբ` չեն վերաբերում Նինոծմինդային: Փակվում են միայն այն խանութները, որոնք փակվել էին 2020 թվականի նոյեմբերի 28-ին և ժամանակավորապես բացվել էին դեկտեմբերի 24-ին: Սահմանափակումները, կապված տոնավաճառների ու խանութների աշխատանքի հետ, Նինոծմինդա քաղաքին չեն վերաբերում:
Նինոծմինդայում բոլոր տիպի առևտրի օբյեկտները շարունակում են աշխատել սովորականի պես:
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ սահմանափակումների խստացման անհրաժեշտություն չկա, և միայն փակվում են այն խանութները, որոնք բացվել էին դեկտեմբերի 24-ին, այսինքն` մեծ քաղաքներում գործող խանութները:
Այսպիսով, մեծ քաղաքներում առևտրի օբյեկտները (բացառությամբ մթերային, կենդանիների կերերի, դեղատների, անասնաբուժական դեղատների, կենցաղային քիմիական նյութերի և հիգիենայի խանութների, մամուլի կրպակների) բաց էին միայն դեկտեմբերի 24-ից մինչև հունվարի 3-ը: Հունվարի 3-ից այդ կենտրոնները նորից փակվել են, բայց կարող են աշխատել հեռավար ռեժիմով:
Ըստ այդմ, Նինոծմինդայում բոլոր տիպի առևտրի օբյեկտները շարունակում են աշխատել սովորականի պես: