Հունվարի 6-8-ին արևմտյան Վրաստանում սպասվում է տաք և առանց տեղումների, իսկ արևելյան Վրաստանում սառը եղանակ, երբեմն կլինի մառախուղ,- այս մասին ասված է շրջակա միջավայրի պաշտպանության ազգային գործակալության տեղեկատվության մեջ:
«Հունվարի 6-8-ին արևմտյան Վրաստանում կպահպանվի տաք և առանց տեղումների եղանակ: Տեղ-տեղ կփչի արևելյան ուղղությամբ քամին: Օդի ջերմաստիճանը ցածր վայրերում ցերեկը կլինի +13, +18 աստիճան: Արևելյան Վրաստանում նույնպես կլինի առանց տեղումների, բայց համեմատաբար ցուրտ եղանակ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +5, +10 աստիճան:
Սուրբ Ծննդյան տոնի գիշերը արևմտյան Վրաստանի ցածրադիր վայրերում օդի ջերմաստիճանը կլինի +4, +9, լեռներում -5, 0, բարձր լեռներում -10, -5: Արևելյան Վրաստանի ցածրադիր վայրերում -6, -1, լեռներում -10, -5, բարձրալեռ շրջաններում -13, -8 աստիճան», – ասված է գործակալության տեղեկության մեջ:
Նրանց խոսքով, Թբիլիսիում նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ: Սուրբ Ծննդյան գիշերը օդի ջերմաստիճանը կլինի 0, -2 աստիճան, իսկ ցերեկը օդը տաքանալու է մինչև +6, +8 աստիճան:1tv.ge