Սահմանափակումների երկրորդ ալիքը Սամցխե-Ջավախքում հիմնականում ազդել է ընդունող բիզնեսի և զբոսաշրջության ոլորտի վրա: Կանոնակարգերը վերաբերում էին քաղաքային տրանսպորտին, սննդի կետերին և առողջարաններին: Երթուղային տաքսու վարորդները, ռեստորանի և հյուրանոցի աշխատակիցները, ինչպես նաև զբոսաշրջիկներից կախված բոլոր անձինք Բակուրիանիում մնացին առանց եկամտի:
Համաճարակի առաջին ալիքից հետո, Ախալցիխեում երկու նոր սննդի օբյեկտ բացվեց: «Կոնտորա19-ի» և «Նուդլի» սեփականատերերը պատրաստվում էին, որ քաղաքում հարմար և ժամանակակից շրջավայր ստեղծեին և իրենց բիզնեսն էլ զարգացնեին: Երիտասարդների սկսած գործը կանգնեցրեց սահմանափակումների երկրորդ ալիքը: Կոնտորա 19-ը բացվելուց երկու ամիս հետո, իսկ «Նուդլին» մեկ շաբաթից հետո փակվեցին:
«Հինգ աշխատակիցներ էինք, հիմա հեռավար են աշխատում: Բաժնետերերից մեկը խոհարարն է, իսկ մյուսը առաքման ծառայությամբ է զբաղված, աշխատավարձ չեն ստանում»,- ասում է ռեստորանի աշխատակից՝ Գիորգի Գելաշվիլին:
«Առաքման ծառայության անցանք, բայց պատվերները քիչ են: Փորձում ենք գոյություն պահպանել»,– ասում է Սոփիո Մելիքիձեն:
Սննդամթերքի գործակալություների մեծ մասը փակվել է, քանի որ սեփականատերերը ասում են, որ առաքման ծառայությանբ աշխատելը նույնիսկ չի կարող ծածկել ծախսերը:
Սրճարանների և ռեստորանների աշխատակիցների նման, երթուղայինների վարորդները ստիպված էին նստել տանը: Մեկ ամսվա ընթացքում արգելվել է հասարակական և միջքաղաքային տրանսպորտը: Վրաստանում սահմանված սահմանափակումների պատճառով Ախալցխայում շուրջ 50 վարորդ կորցրեց աշխատանքը: Գործազուրկ վարորդների ընտանիքների համար այդ գործը եկամտի միակ աղբյուրն էր:
«Իշխանությունը տալիս է 300 լարի, դա ինչում է հերիքելու: Բոլոր կարգերին հետևում էինք, հանկարծ ինչ տեղի ունեցավ, չգիտեմ»,- ասում է Նոդար Բերիձեն:
«Հացադուլ կսկսենք, քանի որ եկամուտ չունենք, ինչպե՞ս կարող ենք հացի փող աշխատել», – ասաց Ախալցխա-Թբիլիսիի միկրոավտոբուսի վարորդ Գիա Լոմիձեն:
Երկրորդ ալիքի սահմանափակումներ դժվարին հանդիսացան նաև Բակուրիանիի բնակիչների համար: Հանգստավայրում տուրիստական սեզոնը փակվեց այնպես, որ այն նույնիսկ չհասցրեց բացվել:
«Բնակարանն էինք տալիս վարձով, այլ եկամուտ մենք չունենք: Դեռ ոչ ոք ինձ չի զանգահարել, ոչինչ չեն պատվիրել: Ուրեմն, սովից մահանա՞»,- ասում է տեղացի՝ Վալենտինա Խուբաեվը:
Եկամուտների նվազմանը զուգընթաց `սննդի և առաջնային սպառման գներն աճում են: Կորոնավիրուսի երկրորդ ալիքի ժամանակ Ախալցխայում հացը թանկացավ: Առավել հաճախ սպառվող ապրանքի գինն աճել է 10 թեթրիով: Որոլտի ներկայացուցիպներն ասում են, որ դրա պատճառը ալյուրի բարձր գինն է: Բայց մեկ ամիս առաջ կառավարությունը հայտարարեց, որ ցորենի գնի բարձրացումը չի ազդի հացի վրա:
«10-10 թեթրի ավելացավ բոլոր տեսակի հացի գինը: Հաճախորդները երբ գալիս ու տեսնում են նոր գները, զարմանում են, ոմանք էլ հետ են գնում, ոմանք քիչ գնում»,- ասում է խանութի աշխատակիցը:
Մեկ պարկ ալյուրը թանկացավ 9-10 լարիով: Գործարանների տերերն ասում են, որ թանկացման պատճառով այլեւս չեն կարող պահպանել հին գինը:
«67 լարի է ալյուրի գինը այն դեպքում, երբ անցյալ տարի նույն ժամանակահատվածում 50 լարի էր, մեկ տարվա ընթացքում սա բավականին մեծ աճ է: Կամ գինը պետք է բարձրացնենք, կամ հացի որակն ու քաշը պետք է ընկնեն, դա շատ վատ է բնակչության համար », – պարզաբանեց Գիորգի Գիքոշվիլին:
Օբյեկտների աշխատանքի դադարեցմանն ավելանում է նաև ազգային արժույթի արժեզրկումը: Դոլարի նկատմամբ լարիի փոխարժեքի փոփոխությունը հասցնում է ներմուծվող ապրանքի գնի բարձրացմանը: Քաղաքացիներն ասում են, որ ստեղծված տնտեսական իրավիճակի պատճառով կյանքն աստիճանաբար դժվարանում է:tv9news.ge