Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայ եկեղեցու հավատացյալներին շնորհավորել է Սուրբ ծննդյան և Ջրօրհնեքի առիթով:
Վարչապետը տոնի կապակցությամբ շնորհավորել է առանձնապես Վրաստանում բնակվող ազգությամբ հայ քաղաքացիներին և նշել, որ նրանք մեծ ներդրում ունեն մեր պետության կառուցման գործում:
«Սուրբ ծննդյան և Ջրօրհնեքի առիթով շնորհավորում եմ հայ եկեղեցու հավատացյալներին: Առանձնապես շնորհավորում եմ Վրաստանում բնակվող ազգությամբ հայ քաղաքացիներին և նշում, որ նրանք մեծ ներդրում ունեն մեր պետության կառուցման գործում: Մաղթում եմ առողջություն, խաղաղություն և բարօրություն»,- նշում է Գիորգի Գախարիան: 1tv.ge