Գյուղական օգնության ծրագիրը կազմում է մոտ կես միլիոն լարի

Գյուղական օգնության ծրագիրը  կազմում է մոտ կես միլիոն լարի

Այս տարի գյուղական օգնության ծրագրի գումարը նախորդ տարվա համեմատ ավելացել է 25000 լարիով և կազմում է 572 175 լարի:

Ծրագրի գումարը կազմվել է, համաձայն բնակչության թվաքանակի, և մեկ շնչին բաժին է ընկնում 13.05 լարի: Նաև հաշվի է առնվում գյուղերի բնակիչների թվաքանակը, եթե գյուղում ապրում է մինչև 200 մարդ, ապա տրամադրվում է 4000 լարի, եթե 200-400 մարդ, ապա տրամադրվում է 5000 լարի, եթե 400-1000, ապա տրամադրվում է 8000, իսկ եթե բնակչության թվաքանակը 1000-ից ավելի է, ապա տրամադրվող գումարի չափը կազմում է 12000 լարի:

Այս տարի փոփոխություններ են տեղի ունեցել նաև շինաշխատանքների բաշխման գործընթացում, այսինքն՝ յուրաքանչյուր աշխատանքի համար պետք է անցկացվի տենդեր
:
Հիշեցնենք, որ գյուղական օգնության ծրագրի շինաշխատանքները իրականացվում են շինարարական կազմակերպությունների հետ պայմանագրային հիմունքով: Այս մասին իմացանք գամգեոբայի տնտեսական ծառայության ղեկավար Սայաթ Մկոյանից:
Մանրամասների մասին կարող եք տեղեկանալ ՛՛Էկոնոմ +՛՛ ծրագրում հունիսի 9-ին:

Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting