Ըստ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության, անտառային և դաշտային հրդեհները գրանցվում են երկրի ինը վայրերում:
Նրանց խոսքով, ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը՝ 350 հրշեջների անձնակազմով, մինչև 40 միավոր հրշեջ-փրկարարական տեխնիկայով և սահմանապահ ոստիկանության ուղղաթիռով շարունակում է աշխատել շարունակական ռեժիմով:
«Առավոտվանից Քվեմո Սվանեթիում հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է եղել սահմանապահ ոստիկանության ուղղաթիռը: Այն աշխատում է Օնի քաղաքում: Հրշեջ-փրկարարները շարունակում են տեղայնացման աշխատանքները Օնիում, Սակաո գյուղում, Ցագերիում, Չքումի գյուղում, Լաիլաշիում և Խարագուլայում:
Կասպիում, Ռկոնի կիրճում, հրդեհը բնակավայրից 11 կիլոմետր հեռավորության վրա է: Օջախներին մոտեցրել են հրդեհաշիջման տեխնիկան և հրշեջները շարունակում են տեղայնացման աշխատանքները:
Հունվարի 4-ից Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը ստացել է դաշտերի և անտառային հրդեհների մասին 257 հաղորդում, որից մարվել է 248-ը», – ասված է հաղորդագրության մեջ:
ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը բնակչությանը կոչ է անում զերծ մնալ դաշտերում ու վարելահողերում խոտ այրելուց:
«Արեւմտյան Վրաստանում ուժեղ քամի է ու չոր եղանակ, ինչը խանգարում է հրշեջներին հրդեհները մարելուն: Դաշտում և վարելահողերում այրվող խոտը կարող է հրդեհների տարածման պատճառ դառնալ ինչպես տների, այնպես էլ անտառների վրա», – ասում են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում: 1tv.ge