ԱՄՆ կոնգրեսը հաստատել է Ջո Բայդենի հաղթանակը: Կոնգրեսը սահմանել է, որ ընտրական կոլեգիայի ձայների համաձայն, Ջո Բայդենն ընտրություններում հաղթել է Դոնալդ Թրամփին:
Վերմոնտի նահանգի երեք ընտրական ձայների հաշվարկով Բայդենը հաղթահարել է 270 ձայնի պատնեշը, որն անհրաժեշտ էր նախագահ դառնալու համար:
Սենատը և ներկայացուցիչների պալատը հրաժարվել են չեղարկել Բայդենի Ջորջիայի և Փենսիլվանիայի ընտրական ձայները:
«Հանրապետականները» բողոքել են նաև Արիզոնա, Նևադա և Միչիգանի ընտրական ձայների դեմ, սակայն նախաձեռնությունն ավարտվել են ապարդյուն:
Վերջնական արդյունքով, ընտրական կոլեգիայում Ջո Բայդենն ստացել է 306 ձայն, իսկ Դոնալդ Թրամփը՝ 232: 1tv.ge