
Հայաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 201 նոր դեպք: Այս մասին տեղեկություն է տարածում հայկական մամուլը՝ վկայակոչելով առողջապահության նախարարույունը:
Համավարակի մեկնարկից հետո, Հայաստանում կորոնավիրուս էր ախտորոշվել 161 054 մարդու մոտ:
Վերջին 24 ժամում Հայաստանում կորոնավիրուսից զոհվել է 17 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս երկրում վարակից զոհվել է 3 596 մարդ: Այս պահի դրությամբ Հայաստանում բուժում է ստանում 10 070 վարակակիր: 1tv.ge