Վրացական անձնագիրը զիջել է դիրքը

Վրացական անձնագիրը զիջել է դիրքը

Henley & Partners միջազգային ընկերությունը հրապարակել է համաշխարհային անձնագրերի արժեքի նորացված ինդեքսը։ Վրացական անձնագիրը 4 կետով զիջել է տեղը։ 

Նախորդ տարի վրացական անձնագիրը 47-րդ հորիզոնականում էր։ Ցանկը կազմելիս հաշվի են առնվում այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են տեղաշարժի ազատությունն ու պետությունների քանակը, որտեղ անձնագրի տերն իրավունք ունի ճանապարհորդել առանց վիզայի։ Ներկայումս վրաստանյան անձնագրով առանց վիզայի հնարավոր է այցելել աշխարհի 115 երկիր։

Ամենահեղինակավորը կրկին ճապոնական անձնագիրն է։ Առաջատար եռյակում նաև Սինգապուրն ու Գերմանիան են։

Վրաստանի հարևաններից` Հայաստանը 80-րդ տեղում է, Ադրբեջանը 76-րդ, Ռուսաստանը Վրաստանից մի տող առաջ է` 59-րդ տեղում։aliq.ge