Վերջին մի քանի տարվա ընթացքում Երկրի պտույտի արագացումն այնքան է աճել, որ ընթացիկ 2021 թվականն ամենակարճը կլինի վերջին 50 տարվա ընթացքում:
Այս կապակցությամբ համաշխարհային ժամապահները հենց հիմա որոշում են` արդյո՞ք պետք է մեկ վայրկյան հանել օրվա ժամից` դրանով իսկ համապատասխանեցնելով ժամանակի ճշգրիտ ընթացքը մեր մոլորակի իրական պտույտին:
Վերջին տասնամյակների ընթացքում գիտնականները ստիպված են եղել ընդհանուր 27 «հավելյալ վայրկյան» ավելացնել, հայտնում է Planet Today-ը: Դա արվել է, որպեսզի ատոմային ժամանակը ճիշտ փոխկապակցված լինի արեգակնային ժամանակի հետ: Սակայն 2020-ի կեսերին ամեն ինչ փոխվել է, եւ այժմ օրերը սովորաբար ավելի կարճ են, քան 86.400 վայրկյանը: Եվ արդեն անցած 12 ամիսվա ընթացքում օրերի «կարճության» ռեկորդը գերազանցվել է 28 անգամ:
Այս կապակցությամբ օրերի տեւողությունն այժմ միջինում 0.5 վայրկյանով պակաս է, քան «ճիշտ» 24 ժամը: Եվ արբանյակների եւ այլ տիեզերական տեխնոլոգիաների սենսորները ներկայիս արեգակնային ժամանակի հետ հավասարակշռելու համար գիտնականները ստիպված են մեկ լրացուցիչ «բացասական վայրկյան» ավելացնել:
News.am