Վաշինգտոնում, կապիտոլիումի շենքի գրոհի ժամանակ վիրավորված ոստիկանը մահացել է: Տեղեկությունը տարածում է ամերիկյան մամուլը:
Հունվարի 6-ին կապիտոլիում գրոհի ժամանակ զոհվածների թիվն այսպիսով հասել է 5-ի:
Ոստիկանության դեպարտամենտի հայտարարությամբ, սպա Բրայան Սիկնիկը մահացել է հունվարի 7-ի երեկոյան: Նա կապիտոլիումի ոստիկանության դեպարտամենտում աշխատում էր 2008 թվականից:
Հիշեցնենք, հունվարի 6-ին ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժել էին կապիտոլիումի շենք, որտեղ ընթանում էր կոնգրեսի միացյալ նիստը, որին պետք է հաստատեին ընտրողների կոլեգիայի քվեարկության արդյունքնները:
1tv.ge