Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին։
Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն անդրադարձել է Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված պայմանավորվածությանը՝ շեշտելով, որ Թուրքիան հույս ունի, թե Հայաստանը չի խախտի հրադադարը։
Մեւլութ Չավուշօղլուն նշել է, թե այդ պայմանավորվածության արդյունքում վերջապես Թուրքիան կարող է հարաբերությունները կարգավորել Հայաստանի հետ։ «Հայաստանը եւ Հայաստանի ժողովուրդն այդ կարգավորումից միայն կշահեն»,–ասել է Չավուշօղլուն։
news.am