Վրաստանի ֆինանսների նախարարությունը մանրամասն ներկայացրել է, թե ով կկարողանա 200 լարի աջակցությունից օգտվել` հակաճգնաժամային պետական ծրագրի շրջանակում։
Վճարումները կլինեն 2021-ի հունվարից։ 6 ամսվա ընթացքում ամսական 200 լարի ստանալու են նոր սահմանափակումների հետևանքով անգործ մնացածները` կոնկրետ չափորոշիչների դեպքում.
Նշված կետերին համապատասխանող քաղաքացիների տվյալները ֆիննախին պետք է տրամադրի գործատուն։ Կազմակերպության ներկայացուցիչը նաև առցանց դիմելու հնարավորություն ունի` եկամուտների ծառայության կայքում գրանցում անցնելուց հետո։
Բացի այդ` եկամուտների ծառայությունը նոր ծրագրային ապահովման միջոցով հնարավություն է ստեղծել, որ քաղաքացին ինքնուրույն ստուգի` արդյոք գործատուն տրամադրել է աշխատակցի տվյալները։ Այդ ծրագրի միջոցով` գրանցված անձինք կարող են կապվել գործատուի հետ, եթե պարզեն, որ իրենց տվյալները դեռ չեն ուղարկվել հարկային ծառայություն։
Այս տարի պետբյուջեով աջակցության փաթեթի համար հատկացվել է 150 մլն. լարի (մոտ 45,5 մլն. դոլար):
Կառավարությունը խոսել է նաև հասցեական օգնության 3-րդ փաթեթի մասին (610 մլն. լարի).
Կես տարվա կտրվածքով ամսական 100-ական լարի կստանա սոցիալապես անապահովի կարգավիճակ ունեցող 71 հազար ընտանիք ու 24 հազար բազմազավակ ընտանիք։
Նույն օգնությունը կհատկացվի նաև սահմանափակ կարողություններով 43 հազար երեխաների ու մեծահասակների։aliq.ge