Սամցխե-Ջավախքում կորել է անչափահաս տղա

Սամցխե-Ջավախքում կորել է անչափահաս  տղա

Ախալցիխեում փնտրում են անչափահաս տղայի: Դեռահասին վերջին անգամ տեսել են երեկ, հունվարի 8-ին, քաղաքի կենտրոնում: Սրանից հետո նրա հետքը կորել է:

17-ամյա անչափահաս տղան գտնվում էր խնամակալության տակ : Պետական ​​խնամքի և թրաֆիքինգի զոհերի, տուժածների աջակցության գործակալության Սամցխե-Ջավախեթի կենտրոնում ասում են, որ նախկինում նման բան նույնպես եղել է, տղան մի քանի անգամ տանից գնացել է:

Ընտանիքի անդամների հետ միասին տղային որոնում են ՆԳՆ-ի համապատասխան մարմինները: Գործակալությունից նշում են, որ ընթանում են ինտենսիվ որոնողական աշխատանքներ:tv9news.ge