Հունվարի 11-ին Մոսկվայում կայանալու է Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը,- այս մասին տեղեկատվությունը տարածում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Ինչպես հայտարարում են Կրեմլում, բանակցությունների ընթացքում քննարկվելու է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի իրագործման հարցը: Հանդիպումը տեղի կունենա Ռուսաստանի առաջնորդի նախաձեռնությամբ:
Կրեմլի մամուլի ծառայության կողմից տարածած հայտարարության մեջ ասվում է, որ եռակողմ բանակցությունների ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվելու Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ տուժած քաղաքացիների օգնության հարցին, ինչպես նաև տրանսպորտային և տնտեսական կապերի զարգացմանը:
Բացի այդ, նախատեսվում է, որ Պուտինը դեմ առ դեմ հանդիպումներ կունենա Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ:
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտի մասին համատեղ համաձայնագիրը, 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրել են՝ Ռուսաստանի նախագահը, Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի առաջնորդը: