Լուսանկարը՝ արխիվից
Եռօրյա որոնումից հետո իրավապահները Ախալցիխեում գտել են կորած տղային:
Ըստ ՆԳՆ-ի, անչափահասին գտել են Ախալցիխեի փողոցներից մեկում:
Հիշեցնենք, որ Ախալցիխեում խնամատար խնամքի տակ գտնվող 17-ամյա տղան կորել էր հունվարի 8-ին: Նա խնամակալի հետ գտնվում էր քաղաքի կենտրոնական այգում և հանկարծակի գնացել է անհայտ ուղղությամբ: Նա առողջական խնդիրներ ունի: