ՈՒսանողների 1/3-րդի ուսման վարձը ֆինանսավորվում է ամբողջությամբ կամ մասնակի

ՈՒսանողների 1/3-րդի ուսման վարձը ֆինանսավորվում է ամբողջությամբ կամ մասնակի

Որակյալ և մատչելի բարձրագույն կրթության ապահովումը Վրաստանի կառավարության հիմնական գերակայություններից է և հայտարարագրած է որպես երկրի զարգացման հիմնաքար, ինչի մասին վկայում են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տարիներ շարունակ իրականացվող ծրագրերը,- այս մասին տեղեկատվությունը տարածում է կրթության նախարարությունը:

Նախարարության հաղորդմամբ, ուսանողների 1/3-րդի ուսման վարձը ֆինանսավորվում է ամբողջությամբ կամ մասնակի, որի համար նախարարության բյուջեից տարեկան ծախսում է ավելի քան 100 միլիոն լարի:

«Համավարակի սկզբից ի վեր գոյություն ունեցող դրամաշնորհային ծրագրերին ավելացվել են նոր նախաձեռնություններ: Համալսարաններին խորհուրդ է տրվել ունենալ ուսման վարձի արտոնյալ քաղաքականություն. Ուսման վարձը հետաձգվել է կամ առաջարկվել է անհատական ​​վճարման ճկուն ժամանակացույց:

Վարչապետի նախաձեռնությամբ, սոցիալական աջակցության շրջանակներում (150 000 միավոր կամ պակաս) 2020-2021 ուսումնական տարվա աշնանային կիսամյակում ուսման վարձը ֆինանսավորվել է 15 015 ուսանողների համար, իսկ 2019-2020 ուսումնական տարվա գարնանային կիսամյակի ուսման վարձերի պարտքերը փոխհատուցվել է 1 588 ուսանողների համար:

Բացի այդ, բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեգիստրի տվյալներին հիմնվելով, 2020 թվականի նոյեմբերի 1-ի և նոյեմբերի 15-ի դրությամբ, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դրամաշնորհային ծրագրի ֆինանսավորում է տրամադրել բարձրագույն ուսումնական հաստատությունների 55 589 ուսանողի համար:1tv.ge