Քաղաք Վալեում, մոտ 60 տարեկան տղամարդ է մահացել: Նախնական տեղեկության համաձայն, տղամարդը կտրել է երակները: Դեպքը տեղի է ունեցել ժամը 14:00-ի սահմաններում:
Անգիտակից վիճակում գտնվող Վ.Կ.-ին շտապ օգնության անձնակազմը տեղափոխել է Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոց: Կլինիկայում ասում են, որ պացիենտին պատրաստել են վիրահատության, սահայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: Գլխավոր արյունատար երակը կտրված է եղել:
Վալեում ասում են, որ տղամարդն ուներ առողջական խնդիրներ:
«Տնտեսապես բարդ իրավիճակում չէին, ոչ էլ լուրջ խնդիրներ ուներ: Վերջին ժամանակաշրջանում լավ չէր զգում իրեն, առողջությունն անհանգստացնում էր»:
Թե որ հոդվածով է սկսվել հետաքննությունը, մինչ այժմ սպասում ենք ՆԳՆ-ի պատասխանին:tv9news.ge