Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում 2020 թվականին անցկացվել էր 1կմ գիշերային լուսավորություն: Բնակիչների խոսքով՝ դեռեւս «Վետնամ» թաղամաս չհասած փողոցի գրեթե բոլոր գիշերային լուսավորության համար նախատեսված լամպերը շարքից դուրս են եկել: Իսկ մնացած հատվածում ամեն երկրորդը վառված է:
Այդ խնդրի շուրջ հեռախոսազրույց ունեցանք Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանի հետ: Նրա խոսքով. «Քանի որ Վրաստանում աշխատանքային օրերը սկսվում են հունվարի 15 -ից, այդ պատճառով պայմանավորվել ենք կոմունալ ծառայության աշխատակիցների հետ, որպեսզի հունվարի 15 -ից մինչեւ 19 -ը ընկած ժամանակահատվածում պետք է գան եւ լրիվությամբ շարքից դուրս եկած լամպերը փոխարինեն նորով»:
Հիշեցնենք, որ Հեշտիայում այս տարի գիշերային լուսավորության համար նախատեսված էր 10 000 լարի գումար: Գյուղի ընդհանուր փողոցները մոտավորապես կազմում են 22 կմ, որից գիշերային լուսավորությունը գործում էր 3 կմ, որին ավելացել էր ևս 1 կմ:
Մանրամասները լսեք աուդիոձայնագրությունում.