
Եկամուտների ծառայության հարկային մոնիտորինգի վարչության Սամցխե-Ջավախեթիի բաժնի ծառայողները Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերել են անակցիզ 22 կգ թութուն և 3120 հատ ծխախոտ:
Ղեկավարվելով Վրաստանի հարկային օրենսգրքի 192-րդ հոդվածի 5-րդ մասով `իրավախախտ քաղաքացուց անակցիզ ապրանքներ են առգրավել:
Վրաստանի քրեական օրենսգրքի համաձայն հնարավոր հանցագործության նշանների առկայության պատճառով, համաձայն Վրաստանի հարկային օրենսգրքի 271-րդ հոդվածի 7-րդ մասի, գործի նյութերն ուղարկվել են Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայություն: