ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են մուտք գործել Հայաստան ցամաքային անցակետերով

ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են մուտք գործել Հայաստան ցամաքային անցակետերով

Հայաստանում կարանտինը երկարաձգվում է ևս վեց ամսով՝ մինչև 2021 թվականի հուլիսի 11-ը ժամը 17:00-ն, հայտնում է Առողջապահության նախարարությունը:

Միաժամանակ, հաշվի առնելով ներկայումս Հայաստանում առկա համաճարակային իրավիճակը, կատարվել են կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումների և սահմանափակումների որոշակի մեղմացումներ:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են հատել սահմանը և մուտք գործել Հայաստանի Հանրապետություն նաև ցամաքային սահմանային անցման կետերով, եթե Հայաստանի տարածք մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ սահմանային անցակետում իրականացվում է նմուշառում և տրվում է ինքնամեկուսացման հրահանգ մինչև մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը (նախկինում՝ սույն պահանջը ներկայացված էր միայն օդային սահմանային անցման կետերում):

Ուժը կորցրած են ճանաչվել հանրային միջոցառումների իրականացմանը ներկայացվող սահմանափակումները, այդ թվում՝ հանվել են հանրային միջոցառումների համար մասնակիցների թվի սահմանափակումը (նախկինում՝ 60 մասնակից) և փակ տարածքներում միջոցառումների կազմակերպմանը ներկայացվող պահանջները», – նշված է հաղորդագրությունում։

Լուրը տարածում է Ազատություն ռադիոկայանը։