Վրաստանի սոցիալական աջակցության փաթեթն ամբողջությամբ
Վրաստանի կառավարությունը նոյեմբերի 26-ին ներկայացրեց սոցիալական աջակցության ծրագիրը, որի շրջանակներում մի քանի ամիս շարունակ որոշ քաղաքացիներ որոշակի օգնություն կստանան:
Ներկայացնում ենք Վրաստանի կառավարության սոցիալական աջակցության 545 մլն լարի կազմող ծրագիրն ամբողջությամբ:
կոմունալ ծախսերի սուբսիդավորում — 4 ամսվա ընթացքում (նոյեմբեր-փետրվար) կիրականացվի կոմունալ ծախսերի սուբսիդավորում այն ընտանիքների համար, որոնք ամսական կսպառեն մինչև 200 կՎ էլեկտրաէներգիա և մինչև 200 խմ գազ: Պետությունը կփոխհատուցի նաև ջրի ու աղբի վարձավճարները` 4 ամսվա ընթացքում: Ծրագրի շահառու ընտանիքների մոտավոր թիվը 1 մլն է, ծրագրի բյուջեն 270 մլն լարի:
1200 լարիի օգնություն աշխատանքը կորցրած անձանց համար — ֆորմալ հատվածում աշխատող անձինք, որոնք ժամանակավորապես կկորցնեն իրենց աշխատանքը, 2021 թվականի հունվարից՝ 6 ամսվա ընթացքում կստանան 200 լարիի օգնություն: Շահառուների մոտավոր քանակը՝ 125 000 անձ, բյուջեն 150 մլն լարի:
300 լարիի միանվագ օգնություն — 300 լարիի միանվագ օգնություն կտրվի այն օբյեկտներում աշխատող անձանց և անհատ ձեռներեցներին, որոնց աշխատանքը կդադարեցվի դեկտեմբերին և հունվարին սահմանված լրացուցիչ սահմանափակումների պատճառով: Շահառուների մոտավոր քանակը՝ 100 հազար, բյուջեն՝ 30 մլն լարի:
600 լարիի օգնություն — Ընտանիքները, որոնց սոցիալական բալերը 65 000-ից մինչև 100 000 է, հունվար ամսից 6 ամսվա ընթացքում կստանան 100 լարիի օգնություն (ըստ ընտանիքի անդամների քանակի): Շահառուների մոտավոր քանակը՝ 72 հազար ընտանիք, շուրջ 220 հազար անձ, բյուջեն՝ 55 մլն լարի:
600 լարիի օգնություն — Ընտանիքները, որոնց սոցիալական բալերը 0-ից մինչև 100 000 է և ունեն 3 կամ ավել անչափահաս մինչև 16 տարեկան երեխա, 6 ամսվա ընթացքում (հունվար-հունիս) ամեն ամիս կստանան 100 լարիի օգնություն: Շահառուների մոտավոր քանակը՝ 24 հազար ընտանիք, բյուջեն՝ 15 մլն լարի:
Մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող անձինք 6 ամսվա ընթացքում ամեն ամիս կստանան 100 լարիի օգնություն: Շահառուների քանակը՝ 43 հազար անձ, բյուջեն 27 մլն լարի:
Բանկերում վարկերի հետաձգման հնարավորություն կունենան այն օբյեկտներում աշխատող անձինք, որոնց աշխատանքը կսահմանափակվի դեկտեմբեր և հունվար ամիսներին:
Սոցիալապես անապահով ընտանիքների միասնական բազայում գրանցված ընտանիքներին, որոնց սոցիալական բալերը 65 000-ից մինչև 100 000 է, օգնությունը կփոխանցվի ըստ ընտանիքի անդամների քանակի: Օրինակ, 1 անդամից բաղկացած ընտանիքը ամսական կստանա 70 լարի, 2 անդամից բաղկացած ընտանիքը՝ 90 լարի, իսկ երկուսից ավել անդամից բաղկացած ընտանիքը ամեն անդամի համար կստանա 35 լարի:
Անձինք, որոնք գրանցված են սոցիալապես անապահովների ցուցակում և բավարարում են փոխհատուցման պայմաններին, օգնությունը կստանան մեխանիկորեն՝ առանց որևէ տեղ գրանցվելու և դիմում գրելու: Գումարը ուղիղ կփոխանցվի նրանց հաշվերահամարին: aliq.ge