Նինոծմինդայի շրջանի Ղաուրմա գյուղում արդեն մի քանի ամիս է շարունակվում է դպրոցի վերանորոգման աշխատանքները:
Մունիցիպալ զարգացման հիմնադրամը, տարածաշրջանային և ենթակառուցվածքների զարգացման նախարարությունը անցկացրել էին մրցույթ՝ Ղաուրմա գյուղի դպրոցի վերականգնման համար:
Մրցույթը շահել էր “შპს გლობალ სერვისი “ շինարարական ընկերությունը՝ 1.697.000 լարի գումարի դիմաց:
Նշենք, որ դպրոցում կատարվել է տարբեր աշխատանքներ, փոխվել են պատուհանները ամբողջությամբ, սվաղապատման աշխատանքներ են տարվում ինչպես դրսից այնպես էլ ներսից, բետոնապատվում են հատակները եւ այլն:
Մանրամասների համար մենք զանգահարեցինք “შპს გლობალ სერვისი “ կենտրոն, որտեղից մեզ պատասխանեցին, որ աշխատանքները բարեհաջող ընթանում են ինչպես նախատեսված է ծրագրով եւ շուտով Ղաուրմա գյուղը կունենա բոլորովին նոր դպրոց:
Հիշեցնենք, որ Ղաուրմայի դպրոցի վերականգման եւ նորոգման աշխատանքները պլանավորվում է ավարտել 2021 թվականի սեպտեմբեր ամսին:
Մանրամասները՝ աուդիոնյութում.